Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Քանի Հայաստան ու քանի Հայրենիք ունենք կորցնելու

Քանի Հայաստան ու քանի Հայրենիք ունենք կորցնելու
21.06.2025 | 11:32

Այս հետաքրքիր հոդվածում (հղումը՝ Հ.Գ.-ում) հեղինակը գրում է, որ ներկայիս ՀՀ կառավարությունը նեոլիբերալ ռազմավարության է դիմել: Խոստումների առումով իհարկե սա լավ է հնչում, մարդու ականջին հաճելի է, բայց իրականությունը բավականին մռայլ է:

-Խաղաղություն Ադրբեջանի հետ:

Եկեք անկեղծ լինենք. Բաքուն հետաքրքրված չէ արդար խաղաղությամբ: 2020-ից ի վեր այդ երկիրը շարունակում է հարձակումները բոլոր հնարավոր ուղություններով: Ստորագրված պայմանագիրը, որը ոչ մի միջազգային կառույց չի երաշխավորում բավականին խնդրահարույց է, հատկապես երբ կողմերից մեկը, այս պարագայում Հայաստանը, բավականին թույլ դիրքերում է:

-Թուրքիան որպես գործընկեր:

Էրդողանը ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Անվտանգության երաշխիքների բացակայությամբ նորմալացումը միամտություն է, որ չասենք հանցագործություն:

-Արևմուտքը մեզ կփրկի՞:

ԵՄ-ն և ԱՄՆ-ն զբաղված են ՈՒկրաինայով, Մերձավոր Արևելքով և Չինաստանով: Նրանց օգնությունը սահմանափակ է, մինչդեռ Ռուսաստանը շարունակում և ընդլայնում է իր ազդեցությունը տարածաշրջանում: Այդ երկրի հետ լեզու չգտնելը և նրա հետ հարատև բախումների գնալը նույնպես արկածախնդրություն է, որը վտանգում է երկրին:

-Տնտեսական հրաշք:

Թեև տեղեկատեխնոլոգիաների ոլորտն աճում է, ռուսաստանյան 12 մլրդ դոլարի առևտուրը մեզ խոցելի է դարձնում:

Եթե Մոսկվան պատժամիջոցներ սահմանի, տնտեսությունը կկործանվի:

Իսկ ի՞նչ է արվում, որպեսզի երկիրը տնտեսական աճ ունենա: Արդյո՞ք նման անկայուն երկրում, ուր սեփականությունը կարող է վարչապետի մի հրամանով «ազգայինացվել» կարող է տնտեսություն զարգանալ:

Վտանգավոր ու սխալ երազանքներ...

Եթե կարդանք լուրջ փորձագետների վերլուծությունները, ապա նրանց մեծամասնության գնահատմամբ այս ռազմավարության հաջողության հավանականությունը ընդամենը մի քանի տոկոս է: Մինչդեռ վատագույն տարբերակի (հետագա տարածքային կորուստներ, անկայունություն, տնտեսական փլուզում և կավածություն) հավանականությունը հիսուն տոկոսից բարձր է:

Ի՞նչ անել:

Մեզ այլընտրանք է անհրաժեշտ:

*Երկրի անվտանգությունն առաջնահերթություն պետք է դառնա: Անհապաղ ռազմական և ռազմավարական համագործակցությունները պետք է վերանայվեն ու մինչ այս արած սխալները պետք է վերացնել, բայց ոչ թե կտրուկ ու անհավասարակշռված հիստերիայով, այլ մտածված ու զուսպ:

*Սփյուռքի ներուժը. ԱՄՆ-ում և ԵՄ-ում, ինչպես նաև Ռուսաստանում, Հնդկաստանում ու Չինաստանում ուժեղ լոբբինգի կարիք կա՝ ոչ միայն ցեղասպանության ճանաչման, Արցախյան խնդիրների, այլև կոնկրետ անվտանգության երաշխիքների ու տնտեսական զարգացման համար:

*Տնտեսական դիվերսիֆիկացիա: Նվազեցնել է պետք կախվածությունը մի երկրից, ավելացնել համագործակցությունը վստահելի գործընկերների հետ (իսկ դրանք այդքան էլ քիչ չեն, աշխատել է պետք):

Ես իհարկե ոչ քըղաքական գործիչ եմ, ոչ պետությունների գլոբալ խաղերի մասնագետ, բայց պարզ տրամաբանությունը խոսում է այն մասին, որ Փաշինյանի ռազմավարությունը կրակի հետ խաղալ է, ուրիշ ոչինչ: Մենք պետք է հարց տանք մեզ. քանի Հայաստան ու քանի Հայրենիք ունենք կորցնելու...

Տիրատուր քահանա ՍԱՐԴԱՐՅԱՆԻ ՖԲ էջից

Հ.Գ.

https://caucasuswatch.de/.../vom-neorealismus-zum...

Դիտվել է՝ 379

Մեկնաբանություններ